Եվրախորհրդարանը քվեարկել էր Հունգարիայի դեմ կարգապահական միջոցներ ձեռնարկելու օգտին՝ Եվրոպական միության հիմնական արժեքներին հակասող ենթադրյալ խախտումների համար՝ հայտնում է BBC-ն։

Վարչապետ Վիկտոր Օրբանի դեմ մեղադրանքները վերաբերում են զանգվածային լրատվամիջոցների աշխատանքը խափանելուն, ինչպես նաև օրենքի գերակայությունն անտեսելով՝  փոքրամասնությունների իրավունքները խախտելուն։

Եթե այդ որոշումը հավանության արժանանա ԵՄ անդամների կողմից, ապա Հունգարիայի դեմ կարգապահական միջոցներ կկիրառվեն, ընդհուպ մինչև Եվրոպայում նրան ձայնի իրավունքից զրկելը։

Օրբանն ինքը հերքում է իր դեմ բոլոր մեղադրանքները՝ անվանելով դրանք «շանտաժ» և վիրավորանք Հունգարիայի հանդեպ։