Գերմանիայում մասնագետները, ուսումնասիրելով ավելի քան 38 հազար փաստաթուղթ, եկել են այն եզրակացության, որ 1946-2014թթ․ ընթացքում երկրի կաթոլիկ հաստատություններում ավելի քան 3,6 հազար երեխա բռնության զոհ է դարձել՝ հայտնում է Der Spigel-ը։

Բռնությունների ենթարկված երեխաների ճնշող մեծամասնությունը տղաներ են եղել։ Կասկածի տակ են հայտնվել 1670 հոգևորականներ։

Պաշտոնական տեղեկություններով՝ զոհերի թիվը 3677 է, սակայն այլ տեղեկություններով՝ այդ թիվը մի քանի անգամ մեծ է, ինչը կարող է հաստատվել սեպտեմբերի 25-ին կաթոլիկ եկեղեցու կողմից ներկայացվելիք փաստերով։

Նախորդ տարի հայտնի դարձավ, որ «Ռեգենսբուրգեր Դոմշպատցեն» երգչախմբի ավելի քան 500 տղաներ սեռական բռնության զոհ են դարձել միայն 1945-1990 թվականների ընթացքում։ 1964-1994թթ․ երգչախմբի ղեկավարը Գեորգ Ռատցինգերն էր՝ Հռոմի նախկին Պապ Բենեդիկտոս XIV-ի եղբայրը։