Թուրքիայում գյուլենական լինելու մեղադրանքով կալանավորված փաստաբան Էրդողան Սորուքլուն ազատ է արձակվել։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝  հերթական դատական նիստին դատավորը նշել է, թե մեղադրյալը խիստ զղջացել է արարքի համար եւ համաձայնվել համագործակցել նախաքննական մարմնի հետ, որի համար նրան ստորագրությամբ ազատ արձակելու որոշում է կայացվել։

Նշվում է, որ նա կալանավորվել էր «ահաբեկչական կառույցի անդամ» լինելու մեղադրանքով։

Հիշյալ փաստաբանը հանդիսացել է Հրանտ Դինքի սպանությունը հրահրող Էրհան Թունջելի պաշտպանը։