Սիրո որոնումը կարող է դժգոհություն առաջացնել կամ անգամ դժբախտ դարձնել: Ամերիկյան գիտնականները պարզաբանել են, թե ինչու է դա հնարավոր: Մասնավորապես, խոսքն օնլայն ծանոթությունների մասին էր, հաղորդում է Planet- today-ը:

Պարզվում է, որ ծանոթության կայքերն ու հավելվածները վնասակար  ազդեցություն են ունենում, քան սիրո հնարավորություն են տալիս, պնդում է Ազգային գիըական հիմնադրամից հոգեբանը:

Շատերը կհամաձայնեն, որ ծանոթության կայքերում բազմաթիվ նկարներ թերթելու միջոցով հարաբերությունների համար զուգընկերոջ ընտրության փորձերը միշտ չէ, որ լավ մոտեցում է:

Արդյունքում համապատասխան զուգընկերոջ որոնումը ոչնչի չի հանգեցնում: Թվում է՝ ընտրությունը շատ է, բայց իմաստ դրանից չկա: Ինչու՞ է այդպես լինում: Դրանում մեղավոր է հարաբերականորեն հարմար տարբերակների մեծ քանակությունը:

Ուսումնասիրության համաձայն, մարդիկ կարծում են, որ մեծ ընտրությունը մեզ ավելի շատ ազատություն ու երջանկություն է տալիս: Սակայն իրականությունը շատ ավելի հակասական է: Եվ արդյունքում, մարդիկ դժգոհ են դրա պատճառով:

Փորձի ժամանակ մարդիկ 20-30 տարբերակներ հանդիպելով, ավելի քիչ էին բավարարված իրենց վերջնական ընտրությամբ, քան նրանք, ովքեր ընդամենը 6 տարբերակ ունեին: