Բրիսթոլի համալսարանի մի խումբ բրիտանացի գիտնականներ աշխատում են «խելացի տաբատ» ստեղծելու շուրջ, որում ներկառուցված են արհեստական մկաններ։ Daily Telegraph-ը հայտնում է, որ տեխնոլոգիական նորարարությունը կօգնի բնակչության խոցելի խմբերին (հաշմանդամներին ու տարեցներին) լուծել շարժունակության հետ կապված խնդիրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մշակման յուրահատկությունն այն է, որ այն տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող լրացուցիչ օժանդակություն կապահովի քայլելու ժամանակ: Բացի այդ, գիտնականները նշում են, որ ռոբոտական տաբատները նրանց կօգնեն վեր կենալ հաշմանդամի սայլակներից եւ բարձրանալ աստիճաններով՝ «արձագանքելով մարմնի դիրքի բոլոր փոփոխություններին»: Ինչպես սպասվում Է, հագուստը նաեւ կդյուրացնի հանգնվելու գործողությունը:

Պարբերականի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում ապրում Է հենաշարժողական համակարգի խանգարումներ ունեցող մոտավորապես 10 մլն մարդ եւ գրեթե 1,2 մլն մարդ, որոնք կրում են ինսուլտի հետեւանքները:

Մասնագետների խոսքով՝ գյուտը նույնիսկ թույլ կտա ազատել տարեցներին հաշմանդամի սայլակներ օգտագործելուց: Սակայն, նախագծի հեղինակների կարծիքով, դրա իրագործման համար կպահանջվի առնվազն 10 տարի։