Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին:

Վարչապետը ողջունել է ՀՀ զինված ուժերի եւ Կանզասի ազգային գվարդիայի միջեւ 15-ամյա արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն նպաստում է Հայաստանի եւ Կանզաս նահանգի միջեւ գործընկերության ամրապնդմանը եւ ընդհանրապես ՀՀ-ԱՄՆ փոխհարաբերությունների զարգացմանը:

Լի Թաֆանելին բարձր է գնահատել ՀՀ զինված ուժերի եւ Կանզասի ազգային գվարդիայի միջեւ փոխգործակցության մակարդակը եւ վերահաստատել այն էլ ավելի խորացնելու ու սերտացնելու պատրաստակամությունը:

Ընդգծելով փոխշահավետ գործընկերությունը շարունակելու կարեւորությունը՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել դրա ընդլայնման հեռանկարների շուրջ: