Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին», փոխանցում է AFP-ն։

Չեխիայի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների համատեղ հայտարարությունում նշվում է, որ «Չեխական տան» բացումը Երուսաղեմում կդառնա առաջին քայլը երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու հարցում։

Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը: