Հյուսիսային եւ Հարավային Կորեաները բացել են կապի համատեղ բաժանմունք հյուսիսկորեական Քեսոն քաղաքում, փոխանցում է AFP–ն։

«Պատմության նոր գլուխ է այսօր բացվում այստեղ։ Կապի այս բաժանմունքը Հարավի ու Հյուսիսի միջեւ խաղաղության եւս մեկ խորհրդանիշ է»,–ասել է Հարավային Կորեայի միավորման հարցերով նախարար Չո Մյոն–գյոնը։

Սեուլն ու Փհենյանը ձգտում են համատեղ նախագծեր իրականացնել երկու Կորեաների առաջնորդների ապրիլյան գագաթնաժողովից հետո։

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժեինը հաջորդ շաբաթ կայցելի Փհենյան, որտեղ կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։

Նրա խոսքով՝ Հյուսիսը պատրաստ է եղել ապամիջուկայնացման, եթե ԱՄՆ–ն պատրաստ լիներ դադարեցնել թշնամական հարաբերությունները եւ անվտանգության երաշխիքներ ապահովեր, սակայն երկու կողմերն էլ պահանջում են, որ մյուս կողմն անի առաջին քայլը, ինչն արգելակում է գործընթացը։