Ադրբեջանում շարունակվում է տարօրինակ մոլագարի որսը, ճիշտ է, դեռեւս անհաջող։

Minval.az–ը հայտնում է, որ մոլագարի մասին տեղեկությունը հայտնվել է դեռեւս 1 շաբաթ առաջ։ Չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությունը հետախուզության միջոցներ է ձեռք արել, հանցագործը անորսալի է դարձել։  Ականատեսների խոսքով՝ նա հայտնվում է ոչ մի տեղից եւ գնում անհայտ ուղղությամբ՝ տանելով կանանց վարտիքներ։

Պարբերականի խմբագրություն ահազանգով դիմել են Իվանովկա գյուղի բնակիչները՝ պատմելով, որ գյուղի տղամարդիկ դուրս են եկել ֆետիշիստի որսի։

Նրանք, ովքեր տեսել են այդ մարդուն, նրան նկարագրում են որպես բարձրահասակ, մորուքով եւ գլխավորը, որ նա կամուֆլյաժ է կրում։

Բնակիչներին հայտնի չէ, թե ով եւ ինչու է գողանում կանանց ներքնազգեստ։