Ոստիկանության կողմից լավ կազմակերպված ընտրություններ ենք ունենալու սեպտեմբերի 23-ին, իսկ ընտրությունների մասով վստահեցնում եմ՝ ունենալու ենք թափանցիկ, մաքուր ընտրություններ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ վալերի Օսիպյանը:

Տեղեկություններ մշտապես ստանում ենք թե քաղաքացիներից, թե լրատվամիջոցների հաղորդումները, որոնք ստուգվում են, եւ դրանց գնահատական է տրվում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երեւանի ավագանու ընտրությունները։