Վաշինգթոնը գիտի, որ Թեհրանի դեմ ցանկացած պատերազմում կպարտվի: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի հրամանատար, բրիգադի գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին, հաղորդում է Tasnim-ը:

Նրա խոսքով, Իրանի դեմ պատերազմը քիչ հավանական է, քանի որ ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ նրա դաշնակիցները պատերազմի համար քաղաքական նախադրյալներ չունեն: Նա նշել է, որ Վաշինգթոնը գիտակցում է, որ Իրանի դեմ ցանկացած պատերազմում կպարտվի:

Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Թեհրանը ուշադիր հետեւում է ԱՄՆ-ի ռազմական վարքագծին, հավելելով, որ ԱՄՆ-ի զինվորականները չեն կարող «պատերազմել» երկրի դեմ, բացի այդ ամերիկյան տնտեսությունը չի դիմանա նման պատերազմին: