ԱՄՆ-ի էներգետիկ անվտանգության մասին օրինագիծը սպառնալիք է ներկայացնում «Թուրքական հոսք» անդրսեւծովյան գազատարի համար, որի եվրոպական հատվածը կարող է պահանջված չլինել, հաղորդում է Reuters-ը:

Եթե ամերիկյան նախագիծը դառնա օրենք, եվրոպական ընկերությունները կարող են հրաժարվել ռուսական մագիստրալին տանող ենթակառուցվածքի շինարարությունից: Այս դեպքում հարավային Եվրոպան ստիպված կլինի գնել ավելի թանկ հեղուկ գազ, կարծում են վերլուծաբանները:

Չնայած հուլիսին հրապարակված օրինագծի հետ կապված ռիսկերին, «Գազպրոմը» ավարտում է թուրքական հոսքի կառուցումը, նախագծի, որը փոխարինեց «Հարավային հոսք» չիրականացված գազատարը: Դրանով Մոսկվան հույս ունի, որ մեկ տարի անց կսկսի Եվրոպայի հարավին եւ հարավ-արեւելքին գազը վաճառել՝ շրջանցելով Ուկրաինան, որի հետ տրանզիտային պայմանագիրն ավարտվում է 2019-ի վերջին:

Թուրքական հոսքի երկու հատվածների  կառուցումը ավարտվել է 80 տոկոսով: Հետեւաբար ՌԴ-ից գազատարների նկատմամբ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցները կիրառման դեպքում, գազատարի ցամաքային եւ ստորջրյա տեղադրման վրա արդեն չեն կարողանա ազդեցություն ունենալ, նշում են վերլուծաբանները:

 «Պատժամիջոցները կարող են ազդել այս գազի ընդունման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցմանը եվրոպական ընկերությունների մասնակցության վրա: Հարցը ընդունող ենթակառուցվածքում է, առանց որի երկրորդ հատվածը անօգուտ կլինի», - կարծում է Fitch Ratings վարկանիշային գործակալության բնական ռեսուրսների խմբի տնօրեն Դմիտրի Մարինչենկոն:

Օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատին ներկայացրած ամերիկյան օրինագիծը, բացի Ռուսաստանից նոր խողովակաշարային նախագծերի կառուցմանը աջակցելու համար պատժամիջոցներից, ներառում է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) երկրներին ամերիկյան հեղուկ գազի մատակարարման խթանման միջոցառումների մշակումը:

Այսինքն, ԱՄՆ-ի վառելիքը կարող է սկսվել փոխարինել եվրոպական շուկայում ռուսական գազին: Միեւնույն ժամանակ, Եվրոպան արդեն հայտարարել է հեղուկ բնական գազ ստանալու համար լրացուցիչ տերմինալներ կառուցելու պատրաստակամության մասին:

«Եթե Վաշինգթոնին հաջողվի իր գազը վաճառել Եվրոպայի հարավին, ապա դա կարող է վնաս հասցնել Ռուսաստանի` «Թուրքական հոսքով» տարածաշրջան գազի արտահանման ծրագրերին», - ասել է Vygon Consulting-ի հետազոտությունների հարցերով տնօրեն Մարիա Բելովան:

Մարինչենկոն ասում է, որ «Թուրքական հոսքի» եվրոպական հատվածի ճակատագիրը  անորոշ է նաեւ այն պատճառով,  որ ծրագիրը Եվրոպայում չունի այնպիսի ուժեղ լոբբիստ, ինչպիսին Գերմանիան է «Գազպրոմի» կողմից կառուցվող «Հյուսիսային հոսք-2»-ի գազամուղի համար:

Եվ այնուամենայնիվ Raiffeisen-ից վերլուծաբան Անդրեյ Պոլիշչուկը Եվրոպայում «Թուրքական հոսքի» չահանջված չլինելու ռիկսը բացառապես քաղաքական է անվանում:

«Իհարկե, կան նման ռիսկեր, բայց ավելի շուտ (միայն) քաղաքական միջամտության դեպքում», - ասել է  Պոլիշչուկը: