Համացանցում  հայտնաբերվել է էլեկտրոնային փոստի հասցեների եւ դրանց գաղտնաբառերի հսկայական բազա: Այս մասին իր բլոգում հաղորդում է ավստրալացի հետազոտող Տրոյ Հանթը, գրում է  Lenta-ն:

Ըստ փորձագետի, օգտագործողների տվյալներով նրա կողմից գտնված տեքստային ֆայլերում չծածկագրված վիճակով եղել է գրեթե 42 միլիոն անձնական հաշիվ: Փաստաթղթերը բեռնված են եղել  kayo.moe անվճար անանուն հոսթինգի վրա:

Հանթը նշել է, որ նրա կողմից հայտնաբերված հասցե-գաղտնաբառ կապը հիմնականում օգտագործում են credential stuffing հարձակումների ժամանակ: Այս միջոցն աշխատում է այն դեպքում, եթե զոհերը նույն գաղտնաբառն օգտագործում են ամենուրեք:

Մասնագետը նշել է, որ չի կարողացել պարզել, թե որտեղից են այդ տվյալները գողացվել: Նա նաեւ օգտվողներին առաջարկել է ստուգել haveibeenpwned.com կայքում, թե արդյոք նրանց գաղտնաբառերը երբեւէ գողացվել  են հաքերների կողմից: Բացի այդ, Հանթը խորհուրդ է տվել տարբեր գաղտնաբառեր օգտագործել յուրաքանչյուր առցանց ծառայության համար: