Ժամանակակից համակարգիչների մեծ մասը կարելի է 5 րոպեում կոտրել, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ հաքերը ֆիզիկապես սարքի մոտ գտնվի։ Այդ մասին ասվում է ինֆորմացիոն սարքերի անվտանգությամբ զբաղվող F-Secure ֆիննական ընկերության հետազոտության մեջ՝ տեղեկացնում է «Իզվեստիա»-ն։

Գրոհը կատարվում է սառը վերբեռնման միջոցով։ Դրա համար անհրաժեշտ է համակարգիչը անջատել եւ վերբեռնել՝ առանց ընդհատելու առաջադրանքները։ Դրանից հետո կատարել օպերատիվ հիշողության մեջ մնացած տվյալների վերականգնում։

Թեեւ ժամանակակից համակարգիչներն ընդունակ են վերարտադրել իրենց օպերատիվ հիշողությունը, այդ գործընթացը կարելի է կանգնեցնել՝ ֆիզիկական միջամտության շնորհիվ։ Կիբեռհարձակվողը կարող է անջատել ձայնագրումը եւ գրոհն իրականացնել կրիչի միջոցով։

Հետազոտության արդյունքներն արդեն ուղարկվել են համակարգիչներ արտադրող Apple-ին, Microsoft-ին եւ Intel-ին։