Թիվ 0038 հրամանի մեջ հիմա ոչ մի գաղտնի բան չկա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարտի 1–ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

«Շատ եմ ուզում, որ այն օրը գա, որ դուք բոլորդ հանգիստ կարողանաք ծանոթանալ 0038 հրամանին։ Իմ համոզմամբ, այդ հրամանի մեջ հիմա ոչ մի գաղտնի բան չկա, բացի մի բանից, որը ՊՆ բոլոր հրամաններում կա։ Այսինքն, պաշտպանության նախարարի բոլոր հրամանների մեջ կա մի բան, որը կա նաեւ այս հրամանի մեջ»,– ասաց Հայկ Ալումյանը։

Պաշտպանը համոզմունք հայտնեց, որ հրամանը գաղտնի է պահվում, որ նախաքննական մարմինը կարողանա մանիպուլյացիա անել. «Այն ցանկալի չի հրապարակել եւ կարելի է սեւացնել, նորից եմ ասում՝ հրամանի մեջ չկա մի բան, որի համար գաղտնի է պահվում այն»։