Էլոն Մասկը հայտնել է, որ մոխրագույն-մետալիկ եւ սեւ-օբսիդիան գույնի ավտոմեքենաներ այսուհետ կթողարկվեն միայն հատուկ պատվերով։ Այդպիսի պատվերի համար գնորդը 1500 դոլարով ավել կվճարի։ Ըստ Մասկի՝ գունային բազմազանությունը խոչընդոտում է արտադրությանը, իսկ ընկերությունը ծրագրում է ավելացնել այն։

Արտադրության եւ վաճառքի ավելացմանն ուղղված միջոցառումներից գույների կրճատումը վերջինն էր, որ ձեռնարկել է Տեսլան։ Ընկերությունն իր առջեւ շաբաթական 5000 ավտոմեքենա թողարկելու նպատակ է դրել, որին հասնելու համար անգամ նոր արտադրամաս են բացել։

 

Վաճառքի խթանմանն ուղղված քայլ էր նաեւ Մոդել 3 ավտոմեքենաների թողարկումը ։ Երեւում է՝ Տեսլան իր նպատակներին հասնելու համար պատրաստ է շատ նորարարությունների։