Օգոստոսի 16-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել անհայտ քաղաքացի եւ տեղեկացրել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում ավտոմատներով կրակում են:

Մեկնած օպերատիվ խումբը Ակնալիճ եւ Տարոնիկ գյուղերի ճանապարհի խաչմերուկում հայտնաբերել էր 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի կրակված 5 պարկուճ, փայտյա 3 մահակ, ավտոմեքենայի ապակու կոտրված բեկորներ, իսկ գետնին՝ արնանման հետքեր:

Դեպքի առթիվ օգոստոսի 17-ին Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի, Մեծամորի բաժինների եւ Վաղարշապատի քննչական բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ակնալիճ եւ Տարոնիկ գյուղեր տանող ճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 1982 թ. ծնված Նորիկ Ա.-ն դեռեւս չպարզված ինքնաձիգից կրակոցներ է արձակել:

Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 13-ին, ժամը 19.00-ին, Նորիկ Ա.-ն ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Նորիկ Ա.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: