Խելթուբանի գյուղի տասնյակ բնակիչներ փակել են Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե կենտրոնական մայրուղին՝ պահանջելով իրենց համագյուղացու՝ 18-ամյա Տորնիկե Մերեբեշվիլիի մահվան արդար հետաքննությունը, հաղորդում է Նովոստի Գրուզիան:

Մերեբեշվիլիիին մահացած են հայտաբերել մայրուղու մոտ հուլիսի 6-ին: Մահվանից առաջ նա հեռախոսով կապվել էր իր ընտանիքի անդամների հետ: Դեպքի վայր են կանչել շտապ օգնությանը, սակայն հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա մահացել է:

Հիմնական վարկածի համաձայն, մայրուղու վրա Մերեբեշվիլիին վրաերթի է ենթարկել Mercedes Benz մակնիշի միկրոավտոբուսը: Դրա հետ մեկտեղ մահացածի հարազատները չեն բացառում, որ վթարը բեմականացրել են իրական մարդասպաններին թաքցնելու համար:

Ընտանիքի անդամները կասկածում են, որ Տորնիկեին դաժանորեն ծեծել են հասակակիցները:

Ողբերգությունից ավելի քան 2 ամիս անց ոստիկանությունը ոչ մի մեղադրյալի չի ձերբակալել:

Ավելին, Մերեբեշվիլիի հարազատները դեռեւս չեն ստացել դատաբժշկական փորձաքննությունը:

Ներկայումս Գորիի քաղաքապետարանի շենքի մոտ մոբիլիզացված է ոստիկանությունը: Ցուցարարները հանդիպում են պահանջում  Վրաստանի գլխավոր դատախազի եւ ներքին գործերի նախարարի հետ: