«Ֆլորենս» փոթորիկը հասել է Հյուսիսային Կարոլինայի ափերին՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Փոթորիկներից զգուշացման ազգային կենտրոնի Twitter-յան էջը։

 

Փոթորկի կենտրոնը գտնվում է Մերթլ Բիչ զբոսաշրջային քաղաքից 105 կմ հարավ-արեւմուտք, քամու արագությունը 160 կմ/ժ է։ Փոթորիկը շարժվում է համեմատաբար փոքր արագությամբ՝ 9 կմ/ժ, ինչը տեղատարափ անձրեւների պատճառով մեծացնում է ջրհեղեղների վտանգը։

Վերջին օրերին փոթորիկը թուլացել է՝ չորրորդից հասնելով առաջին կարգի, քամու արագությունը 215-ից իջել է 150 կմ/ժ-ի։ Սակայն մասնագետների կարծիքով՝ «Ֆլորենսը» մնում է վերջին տարիների ամենավտանգավոր փոթորիկներից մեկը, որը սպառնում է մասշտաբային ջրհեղեղներով։