Միացյալ Նահանգներն ուրբաթ օրը խստացրել են Իրանի դեմ պատժամիջոցները եւ «սեւ ցուցակի» մեջ են մտցրել նաեւ My Aviation Company Limited ավիաընկերությանը՝ Թայլանդից։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

My Aviation Company Limited-ը մեղադրվում է իրանական Mahan Air ավիաընկերության հետ կապերի մեջ։ Վերջինիս հանդեպ Վաշինգտոնն ավելի վաղ արգելքներ էր սահմանել։

ԱՄՆ-ը սառեցրել է թայլանդական ավիափոխադրողի ամբողջ սեփականությունն իր տարածքում եւ արգելել է նրա մասնակցությամբ ֆինանսական գործարքները։