ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հույս է հայտնել, որ Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգերի գնման եւ ալյանսի համակարգերի հետ դրանց համապատասխանեցման խնդրի լուծումը հնարավոր է գտնել՝ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ։    

«ՆԱՏՕ-ի համար կարեւոր է օպերացիոն համատեղելիությունը, որպեսզի տարբեր համակարգեր միասին աշխատեն։ Ես բազմիցս այս հարցը քննարկել եմ Անկարայում, քննարկել եմ Վաշինգթոնում, եւ հուսով եմ կա լուծում գտնելու տարբերակ։ Այն, ինչ մենք տեսնում ենք, մարտահրավեր է մեզ համար, քանի դեռ կան այս անհամաձայնություններ»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Heritage Foundation-ում։