Արարատի մարզի Դաշտավան համայնքում առաջիկա տարիներին հիմնելու են կոկորդիլոսաբուծարան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի14-ին, ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ գործունեության 100 օրվա ամփոփման ասուլիսի ժամանակ:

«Արմոտ» ՍՊԸ-ն արդեն վարձակալության է վերցրել 15 հա տարածք, հանդիպել բնակիչների հետ, ներկայացրել ծրագիրը:

Առաջիկա մեկ տարում 1,5 մլն դոլարի ներդրում կարվի, իսկ հետագա հինգ տարում ներդրումների ծավալները կհասնեն 10 մլն դոլարի:

Սարգսյանը նշեց, որ ներդրումն իրականացնողը Տանզանիայից է, որը մի քանի երկրներում իրականացնում է այսպիսի նախագծեր: Իսկ ծրագիրը տեղում կիրականացնեն մարզաբնակները:

«Ներդրողը հետաքրքրված է կոկորդիլոսի կաշվի արտադրությամբ: Բացի այդ, քաղաքացիների համար կստեղծվեն գեղեցիկ պայմաններ, ատրակցիոններ, սննդի կետեր: Մարդիկ կկարողանան այցելել ընտանիքներով, տեսնել կենդանիներին»,-ասաց մարզպետը: