Bellingcat-ի եւ The Insider-ի համատեղ հետաքննությունը պարզել է, որ Պետրովը եւ Բաշիրովը հատուկ ծառայությունների աշխատակիցներ են՝ տեղեկացնում է «Մեդուզա»-ն։

Այդ մասին են վկայում հետաքննությունների սեպտեմբերի 14-ին հրապարակված առաջին արդյունքները։ Պարզվել է, որ 2009թ․ Պետրովը ստացել է արտասահմանյան անձնագիր, որի տվյալների ֆայլի վրա նշված է «տեղեկություններ չտալ» եւ «հույժ գաղտնի»։

Մեծ Բրիտանիան համարում է, որ Պետրովն ու Բաշիրովը ՀԳՎ-ի աշխատակիցներ են, ովքեր թունավոր ել են Սկրիպալին եւ նրա դստերը։

Պետրովը եւ Բաշիրովն ընդունում են, որ եղել են Սոլսբերիում, եւ ասում են, որ իրենք բիզնեսմեններ են եւ գնացել են այնտեղի տեսարժան վայրերը նայելու։