BMW-ի արտադրած նոր էլեկտրամոբիլի լուսանկարները հայտնվել են համացանցում։ Լուսանկարները հրապարակել է Autobahn գործակալությունը։ Ավտոմեքենայի սերիական թողարկումը կներկայացվի 2021թ․՝ տեղեկացնում է Autonews.ru-ն։

Նոր ավտոմեքենան կրում է iNext անվանումը եւ չափերով գերազանցում է iX3-ին, որը վաճառոքի կհանվի 2020 թ․։ iNext-ն առանց վերալիցքավորման կարող է անցնել 450-700 կմ։

BMW iNext-ի շնորհանդեսը տեղի կունենա Lufthansa ավիաընկերության Boeing 777 F ինքնաթիռի վրա, որն այդ ընթացքում թռչելու է Մյունխենից Նյու Յորք, իսկ այնուհետեւ Սան Ֆրանցիսկոով եւ Պեկինով ուղեւորվելու է  Ֆրանկֆուրտ

Մինչեւ 2025թ․ BMW-ն ծրագրում է թողարկել 25 սերիական էլեկտրամոբիլ։