«Տանտիրուհուն հարկավոր է մի արդուկ, տղային հեռախոս, օրիորդը մի ֆանտաստիկ շորիկ է տեսել, այն էլ զեղջի տակ, իսկ տիկինը դժգոհ է թոշակից. ընտրությունների արդյունքը լրիվ աղավաղվեց, չէ՞։ Մի վաճառեք ձեր ձայնը, կատարեք արժանապատիվ ընտրություն». այս ուղերձով 4 հոլովակ է պատրաստել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Հոլովակները կոչ են անում ընտրակաշառք չվերցնել, մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը։ 

Ընտրությունների արդյունքը որոշում են նրանք, ովքեր մասնակցել են՝ ասվում է հոլովակներից մեկում եւ կոչ արվում անտարբեր չլինել։