Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկել է հրաժարվել դոլարից եւ անցնել ԵՏՄ միասնական արժույթի։ Այս մասին նա ասել է «Միր 24»  հեռուստաալիքին տրված հարցազրույցում՝ խոսելով Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին։  

«Առանց միասնական արտարժութային գոտու այն արդյունքները, որ կարելի է ստանալ տնտեսական ինտեգրացիաներից եւ միություններից, դրանք լիարժեք չեն՝ եթե աշխատում են ուրիշ միության կամ ուրիշ երկրի վալյուտայով։ Այդ գործընթացի անհրաժեշտությունն ակնհայտ է, եւ գործընթացը շատ ակտիվ կլինի»,- կարծում է Գրիգորյանը։