Շոտլանդիայի կառավարությունը կքննարկի Էդինբուրգում զբոսաշրջիկների համար հարկ սահմանելու հնարավորությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The Scotsman-ը:

Երկրի իշխանությունները հաշվի կառնեն ամառային թեժ սեզոնին Էդինբուրգում անցկացված հարցման արդյունքները, որոնք ցույց են տվել, որ զբոսաշրջիկների 92%-ը կշարունակի քաղաք գալ, եթե հարկը չգերազանցի օրական մեկ ֆունտը: Հարցվածների 78%-ը նաեւ հայտարարել է, որ չի հրաժարվի Էդինբուրգ այցելությունից, եթե նույնիսկ հարկը գերազանցի չորս ֆունտը:

Տեղի բնակիչների շրջանում անցկացված մեկ այլ հարցում ցույց է տվել, որ նրանց շուրջ 59%-ը սատարում է նախաձեռնությունը: