Անհրաժեշտ է փրկված միգրանտներին ծովում պահել այնքան ժամանակ, մինչեւ նրանց ապաստանի դիմումները չհաստատվեն, հաղորդում է BBC-ն:

Վիեննայում Միգրացիայի համաժողովին նման գաղափար է առաջարկել Ավստրիայի ներքին գործերի նախարարներ Հերբերտ Կիկլը իր իտալացի գործընկեր Մատեո Սալվինիի հետ հանդիպման ժամանակ:

Ավստրիայի նախարարը ընդգծել է, որ պետք է պարզաբանել, թե ով  ապաստան ստանալու իրավունքի ունի:

Հերբերտ Կիկլը նշել է, որ «անհրաժեշտ ստուգումներից» հետո ապաստան ստանալու իրավունք ունեցող միգրանտները կարող են տեղափոխվել Եվրամիության տարածք, իսկ մնացածները կուղարկվեն երրորդ երկրներ, ընդ որում այդ ճանապարհին նրանց անվտանգությունը կապահովվի:

Նախարարը հավելել է, որ նման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ հենց որ այն մարդիկ, որոնք փախստականներ չեն, հայտնվում են ԵՄ երկրներում, նրանց արտաքսման հարցը մեծ դժվարություններ է առաջացնում, այդ թվում` ֆինանսական:

Հատկանշական է, որ Մատեո Սալվինիի դեմ քննություն է ընթանում, քանի որ նա նախորդ ամսվա ընթացքում հրաժարվել էր  փրկված միգրանտներին հնարավորություն տալ վայրէջք կատարել Իտալիայի ափին:

ՄԱԿ-ի տվյալներով, 2018 թվականին Եվրոպա անցնելու փորձերի ժամանակ ավելի քան 1600 մարդ մահացել է: