ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն քննադատության է ենթարկել  այդ պաշտոնում իր նախորդին՝ Ջոն Քերրիին՝ Իրանի ղեկավարության հետ ոչ պաշտոնական բանակցությունների համար՝ տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Պետդեպարտամենտում կայացած մամուլի ասոիլիսի ժամանակ Պոմպեոն ասել է, որ Քերրին ակտիվորեն խոչընդոտում է Իրանի հանդեպ Թրամփի աշխատակազմի քաղաքականության իրականացումը։  «Քարտուղար Քերրիի գործողությունները չտեսնված են եւ աննախադեպ․․․ Եւ ավելի քան անընդունելի»,-նշել է նա։

Պոմպեոյի այս սուր քննադատությունն անմիջապես հետեւեց Թրամփի այն հայտարարությանը, թե Քերրին գաղտնի հանդիպումներ է ունենում իրանցիների հետ։

Քերրիի մամուլի խոսնակն, ի պատասխան այս մեղադրանքների, հայտարարել է, որ չկա ոչ մի չտեսնված եւ աննախադեպ բան նրանում, որ նախկին գործընկերները հանդիպում են և ինչ-ինչ հարցեր քննարկում։ Ըստ նրա՝ «չտեսնվածն» այն է, որ Պետդեպարտամենտի ամբիոնն օգտագործում են քաղաքական ներկայացման համար։