Ալմաստ արտադրող «Ալրոսա» ընկերությունը Հոնկոնգում աճուրդի է հանել գունավոր ադամանդների իր տեսակի մեջ առաջին՝ True colours հավաքածուն՝ տեղեկացնում է «Վեդոմոստի»-ն։

Այն բաղկացած է տարբեր ձեւի եւ երանգի 250 թանկարժեք քարերից։

Սպասվում է, որ ամենաթանկարժեք լոտերը կլինեն դեղնագույն (fancy vivid yellow) 11 կարատանոց, նարնջա-դեղնավուն օվալաձեւ 15 կարատանոց եւ մանուշակագույն (deep purple-pink) 11 կարատանոց ադամանդները ։ Ամերիկյան Գեմոլոգիական ինստիտուտի տվյալներով վերջինս աշխարհում ամենամեծն է նույն գույնի քարերի մեջ։