Հունաստանը նեոնացիզմը համարում է Եվրոպայի գլխավոր սպառնալիք

Նեոնացիզմը եւ պոպուլիզմը Եվրոպայի համար ավելի լուրջ վտանգ են ներկայացնում, քան առանձին երկրների դուրս գալը Եվրամիությունից։ Այս մասին Ռիգայում կայացած Arraiolos-ի գագաթաժողովի ավարտից հետո հայտարարել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։  

Պավլոպուլոսի խոսքերով՝ նեոնացիզմի ծաղկման ֆոնին 2019թ․ մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունները հատուկ կարեւորություն են ձեռք բերում։   

«Տառացիորեն որոշվում է Եվրոպական միության ապագան։ Եվ մենք հուսով ենք, որ այդ սպառնալիքը չի լինի»,- հայտարարել է նախագահը։

Ըստ նրա՝ եվրոպացիները պետք է որոշեն, թե ինչ Եվրոպա են ուզում տեսնել։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ նեոնացիզմի վտանգների մասին Եվրախորհրդարանում խոսել էր Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։