Իրանի գլխավոր դատախազը կարգադրել է փակել «Sedayeh Eslahat» թերթը՝ շիաների կրոնական զգացմունքները վիրավորելու մեղադրանքով՝ տեղեկացնում է AP-ն։

Գործակալությունը հայտնում է, որ թերթը հոդված է տպագրել վիրահատական միջամտությամբ սեռը փոխելու մասին։

Դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնտազերին պնդել է, որ խմբագիրը պատժվի։

Առաջին էջում տպագրված հոդվածի վերնագիրը եղել է․ «22 տարի անց Ռուհայան դարձավ Մահդի»։

Ըստ շիաների հավատի՝ Մահդին եղել է 12-րդ իմամը, ով ապրել է IX դարում։