Հայաստանի տարածքում սեպտեմբերի 15-ի երեկոյան ժամերին Շիրակում, Լոռիում, Տավուշում, 16-ին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 16-19-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 15-16-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +17+19, ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +21+26,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +21+26,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +14+16, ցերեկը` +29+31,

Գեղարքունիքում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +21+26,

Լոռիում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +20+25,

Տավուշում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +24+28,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +21+26,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +30+32,

Արարատում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +31+34,

Արմավիրում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +31+34,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +21+26,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +31+34,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +13+17, ցերեկը` +28+32,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +20+25,

Արցախում՝ գիշերը` +12+16, ցերեկը՝ +24+25: