Սեպտեմբերի 14-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի եւ Մասիսի ԱՎՎ բաժանմունքի աշխատակիցները ԱՎՎ բաժանմունքից բերման են ենթարկել 23-ամյա Դավիթ Ս.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2015թ. հուլիսի 1-ից ՌԴ Ադիգեայի Հանրապետության ՆԳՆ Գիագինսկիի շրջանի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր Ադիգեայի Հանրապետության քրեական օրենսգրքի 134 հոդվածի 1-ին մասի (անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալ) մեղադրանքով: