Թունիսի իշխող կուսակցությունը դադարեցրել է վարչապետ Շախեդ Յուսեֆի լիազորությունները՝ գրում է AFP-ն։

Դա գոհունակություն է առաջացրել նրանց շրջանում, ովքեր հանդես էին գալիս տնտեսական կոշտ ծրագրի եւ պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման դեմ, ինչն իրականացվում էր վարչապետի կողմից։

Փորձագետների կարծիքով՝ Թունիսը, որ ամենալավ տվյալներն ուներ 2011թ․ արաբական գարունից հետո, արդեն յոթ տարի իր նախկին ղեկավար Զին Ալ Աբիդի Բեն Ալիին տապալելուց հետո այդպես էլ չի կարողանում դրական արդյունքների հասնել ինֆլյացիայի եւ գործազրկության դեմ պայքարում։