Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Լույս» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Դավիթաշենում:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:
«Լույս» դաշինքի քաղաքապետի Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է: Ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում են Դավիթ Խաժակյանն ու Անի Խաչատրյանը:
«Լույս» դաշինքը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին կմասնակցի «Երեւան՝ լույսի քաղաք» կարգախոսի ներքո: