Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին Հադրութի շրջանի Տող գյուղում մասնակցել է Արցախյան գինու ավանդական փառատոնին:

Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Միջոցառմանը ներկա էին պաշտոնատար անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ սփյուռքից, հյուրեր արտերկրից: