Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 15-ին Բաքվում հայտարարել է, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհնար է լավացնել Հայաստանի հետ հարաբերությունները՝ տեղեկացնում է Sabah-ը։

«Մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ մեր հարեւանների հետ, սակայն ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը բացարձակ պայման է, որպեսզի Թութքիան լավացնի հարաբերությունները Հայաստանի հետ», - ասել է նա։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թութքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական հանդիպում են ունեցել Բաքվում։