Ֆրանսիական «Լիմոժ» ընկերության  բացառիկ ճենապակուց բաժակները, որոնք պետք է վաճառվեին Ելիսեյան պալատի խանութում, հավանաբար Չինաստանում են պատրաստված եղել՝ գրում է AFP-ն։

«Թեեւ կեղծ բաժակները նկարազարդվել են Ֆրանսիայում, այնուամենայնիվ դրանք անհիմն թանկ են, քանի որ պատրաստվել են Չինաստանում եւ չեն համապատասխանում «Լիմոժ»-ի ոճին»,- հայտարարել է Լիմոժ քաղաքի արհմիության ղեկավարը։

«Լիմոժի ճենապակու գործարանը» հիմնադրվել է 1768թ․ եւ այդ ոլորտի ամենախոշոր արտադրողներից է։