Եգիպտոսի ոստիկանությունը դատարանի որոշմամբ կալանավորել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի երկու որդիներին եւ էլի երեք հոգու՝ բաժնետոմսերի եւ արժեթղթերի անօրինական առքուվաճառքի համար՝ տեղեկացնում է AP-ն։

Նրանք կալանավորված կմնան մինչեւ հոկտեմբերի 20-ին կայանա դատական նիստը։

Կարծիք կա, թե կալանավորումը կապված է այն բանի հետ, որ Մուբարաքի կրտսեր որդուն՝ Համալին, ով թերթի խմբագիր է, զգուշացվել էր, որ հրաժարվի քաղաքական ամբիցիաներից։  

Համալ Մուբարաքը վերջին շրջանում սկսել էր քաղաքական ակտիվություն ցուցաբերել։