Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 500 շինարարների, ովքեր բողոքի ցույց էին անում Ստամբուլի նոր օդանավակայանի շինարարության ծանր պայմանների դեմ։ Այս մասին սեպտեմբերի 15-ին հայտարարել է տեղական շինարարական արհմիության նախագահ Օզգյուր Կարաբուլուտը՝ տեղեկացնում է DW-ն։

Նրա խոսքերով՝ իրավապահ մարմինները մի քանի հազար ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ եւ ծանր տեխնիկա։ Բացի այդ, ոստիկանները մտել են շինարարների կացարաններ եւ շարունակել ձերբակալություններն այնտեղ։