Apple-ը սմարթֆոնների վերանորոգման գնի ռեկորդ է սահմանել՝ տեղեկացնում է Phone Arena-ն։

Նախկինում էլ վերանորոգման գնի ռեկորդը Apple-ինն էր։ iPhone X-ի դիսփլեյը փոխելն արժեր 279 դոլար, իսկ ամբողջական վերանորոգումը՝ 549 դոլար։ Այժմ նույնչափ գումարներ անհրաժեշտ կլինի iPhone XS-ի վերանորոգման համար։   

Նոր ռեկորդակիրը iPhone XS Max-ն է, որի դիսփլեյը փոխելն արժի 329 դոլար, իսկ ամբողջական վերանորոգումը՝ 599 դոլար։Գործակալությունը հիշեցնում է, որ սարքն ինքը արժի 1099 դոլար։.

Չորեքշաբթի օրը Apple-ը ներկայացրել է սմարթֆոնի երեք նոր մոդել՝ iPhone XR, XS եւ Xs Max։ IPhone XS Max-ի դիսփլեյը 6,5 դյույմանոց է։ Այն Apple-ի պատմության մեջ ամենամեծ էկրանն ունեցող սմարթֆոնն է։