Բրիտանիայում կինը մահացել է այն բանից հետո, երբ հանցագործության մասնակից բեռնատարը մխրճվել է իրենց տան մեջ՝ տեղեկացնում է SkyNews-ն։

Հարավային Յորքշիրի ոստիկանությունը հաստատում է, որ բեռնատարն օգտագործվել է հանցագործություն կատարելիս։

Հայտարարվել է, որ ձերբակալվել է չորս մարդ։

Թեեւ բեռնատարը այլ հանցագործության մասնակից է, դեպքի պահին ոստիկանությունը դրան հետապնդելիս չի եղել։

Նշվում է, որ այն նախ հարվածել է կայանված ավտոմեքենաներին, այնուհետեւ մտել Park View փողոցի վրա գտնվող տուն։