ՀՔԾ-ն եւս հերքում է տեղեկությունը, որ ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի գումարները վերադարձվել են:

ՀՔԾ հաղորդագրության մեջ ասվում է.

«Մամուլում այսօր լուրեր են շրջանառվել, թե իբր ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի գումարները վերադարձվել են:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ տարածված լուրերն ապատեղեկատվություն են:

Նախաքննական մարմնի կողմից կալանք է դրված Վաչագան Ղազարյանի եւ նրա ընտանիքին պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա»։

Նշվում է նաեւ, որ ճիշտ կլինի նման տեղեկությունների հավաստիությունը ստուգել տվալ գործով վարույթն իրականացնող մարմնի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության  հետ։