Ստամբուլի Շիշլի թաղամասի բանուկ հատվածում հանցագործները 20 վայրկյանում թալանել են տարադրամի փոխանակման կետ։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝  տարադրամի փոխանակման կետի դիմաց մի սպիտակ մեքենա է կանգնել, ներսից դուրս են եկել դիմակով զինված երկու հոգի, մտել փոխանակման կետը, օդ կրակել եւ վերցնելով ամբողջ գումարը՝ արագ հեռացել։

Նշվում է, որ հանցագործները պրոֆեսիոնալ են գործել՝ 20 վայրկյանում իրականացնելով մեծ թալանը։