Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 15-ին, ժամը 18.11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում՝ օղակաձեւ խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան բախվել է պատին. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի օղակաձեւ խաչմերուկի մոտակայքում «ԳԱԶ 31-10» մակնիշի 31 LL 160 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 27-ամյա Վահիկ Ջ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել «Ջրահարս» ռեստորանի դարպասին։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը եւ ուղեւոր 33-ամյա Սիմոն Ա.-ն հոսպիտալացվել են Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները տոււժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, իսկ հետո հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը: Աղբյուրի տեղեկություններով, վարորդն իր ընկերների հետ նշված ռեստորանային համալիրում քեֆ անելիս է եղել: Վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում, խմածության աստիճանը եղել է ամենաբարձրը: