Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 12:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արեւիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ եւ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ այրվում է մոտ 500 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 20 հրշեջ-փրկարար, թիվ N զորամասից 20 զինծառայող եւ վերոնշյալ գյուղերի բնակիչներ:

Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը: