1994 թվականին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան իր բանաձեւով սեպտեմբերի 16-ը հռչակեց Օզոնային շերտի պահպանման միջազգային օր։ Այս օրն ընտրվել է ի հիշատակ Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալյան արձանագրության (1987թ․) ստորագրման եւ նշվում է 1995 թվականից։ Օզոնային  շերտի պահպանման միջազգային օրվա կարգախոսն է․ «Պաշտպանի՛ր երկինքը՝ պաշտպանի՛ր քեզ-պաշտպանի՛ր օզոնային շերտը»։

Եթե այդ շերտը երբեւէ մաշվի, դա վտանգավոր կլինի ամբողջ բիոսֆերայի համար, բոլորի եւ այն ամենի համար, ինչը շնչում է։ Ոլտրամանուշակագույն ճառագայթներից մարդու մոտ կարող է առաջանալ մաշկի քաղցկեղ, կուրություն եւ այլ հիվանդություններ։