Սիրիական հակաօդալին ուժերը ոչնչացրել են Իսրայելի կողմից Դամասկոսի օդանավակայանի վրա արձակված մի քանի հրթիռներ՝ տեղեկացնում է SANA սիրիական պետական գործակալությունը։

Պայթյունները լսելի են եղել օդանավակայանի արվարձաններում։

Աղբյուրը նշում է, որ երկրի օդային պաշտպանության ուժերով ոչնչացվել են թշնամու մի շարք հրթիռներ։