Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է Ադեշ Խախրա անունով 48-ամյա մի տղամարդու, ով տասը տարի շարունակ սպանել է հեռագնա բեռնատարների վարորդներին եւ նրանց օգնականներին՝ հայտնում է Times of India.-ն։

Տղամարդը վարորդների հետ ծանոթացել է սրճարանում եւ քնաբեր է լցրել նրանց ըմպելիքի մեջ, որից հետո սպանելով՝ մերկացրել ու նետել է կոյուղին։ Խախրան ասել է, որ վարորդների կյանքը դժվար էր, եւ ինքը սպանելով՝ փրկել է նրանց տանջանքներից։

Տղամարդը Բխոպալ քաղաքի մի փոքրիկ խանութում դերձակ էր։ Հարեւանների կարծիքով՝ նա հանգիստ եւ հարգարժան մարդ էր։